20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անտարբերներն ու սատանային սատարողները հրում են մեր հրաշք երկիրը դեպի անդունդ. Կարինե Աճեմյան

ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այն պահից, երբ դուք ձեր ապագան վստահեցիք այս ծախու և խաբեբա «լրագրողին», դուք դավաճանեցիք ձեզ ու ձեր երկրին։ Այն պահից, երբ այս դավաճան ընտանիքը սկսեց իր հայեցողությամբ և ճաշակով «խմբագրել» երկիրը և դուք շարունակեցիք ծափահարել, դուք հանձնեցիք Արցախը և իսկական հային։
 
Այն պահից, երբ պատերազմի մասին ցանկալի և հրեշավոր սուտը գերադասեցիք պարտության տանող դառը ճշմարտությունից, դարձաք մեղսակից հայրենիքը ծախող ստոր դավաճանին։
 
Այս պահից անտարբերներն ու սատանային սատարողները հրում են մեր հրաշք երկիրը դեպի անդունդ, թողնելով հային անհայրենիք, առանց պետության ու մոլորված։
Աստված, փրկիր մեզ այս արհավիրքից…»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ