26 Հունվարի, Երեքշաբթի, 2021
KFC

Չինական տարբերանշանով ոստիկանները իրականում ոստիկաններ չեն։ Դրանք հայտնի օլիգարխի հավաքագրած թիկնազոր է․ Նարեկ Մալյան

f79e56304a2ccf861f28486b71db9e8b_M

Չինական տարբերանշանով ոստիկանները իրականում ոստիկաններ չեն, որովհետև իսկական ոստիկանները տարբերանշաններ են ունենում, որ իմանաս՝ մարդը որ ստորաբաժանումից է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «ՎԵՏՕ» շարժման համահիմնադիր Նարեկ Մայլանը` անդրադառնալով նրան, թե ովքեր են դեմքները չինական հագուստներով փակած «ոստիկանները»:

«Այդ «Չինական ոստիկանները որևէ կապ չունեն իրավապահ համակարգի հետ, իրենք «լևի» շորերը քաշել են իրենց վրա, որովհետև այս դավաճան իշխանության վերջին հենարանը մնացել են այդ կեղծ ոստիկանները, որոնք, ըստ իմ տեղեկությունների, ոմն օլիգարխի հավաքագրած տղերք են»,- ասաց Մալյանը և չբացառեց, որ նրանք որևէ ժամանակ աշխատած լինեն ոստիկանությունում, սակայն հիմա իրավապահ համակարգում չկան:

Նարեկ Մալյանի խոսքով` ինքը վստահ կարող է ասել, որ իրավապահ համակարգում որևէ մեկը չի սատարում այս իշխանություններին:

«Նրանք իրավապահ համակարգում որևէ աջակից չունեն, ամբողջ իրավապահ համակարգը դեմ է Նիկոլ Փաշինյանին և նրա դավաճանների խմբակին»,- ասաց նա:

Նա ասաց, որ դրանք հայտնի օլիգարխի կողմից հավաքագրված մարդիկ են և սխեմա առաջարկեց, թե ինչպես կարելի է վնասազերծել նրանց:

«Այդ «ոստիկանները» բոլոր հանրահավաքների ժամանակ կան, կոչ եմ անում, 2-3 հոգանոց խմբերով մոտենալ նրանց, մեկ հոգին թող բարձրացնի դիմակը, մյուսները նկարեն դեմքերը: Դեմքները նկարում եք, դնում եք համացանց, միանգամից դառնում են «կուռկուռի ձագ»: Դուք նախաձեռողը եղեք, մի թողեք իրենք մոտենան, դուք մոտենում եք այդ «չինական ոստիկանին», մասկեն հանում եք, նկարում եք ու գցում եք ֆեյսբուք: Ես դա արել եմ, դա օգնում է: Ես դա արել եմ ու անելու եմ, այնպես չէ, որ չեմ արել, ձեզ կոչ եմ անում: Մի վախեցեք, դուք պատասխանատվության չեք ենթարկվի, քանի որ նրանք ոստիկաններ չենք: Պետք է իդենտիֆիկացնենք նրանց, որ կարողանանք պատասպանատվության ենթարկել»,- հավելեց նա:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ