05 Դեկտեմբերի, Saturday, 2020
KFC

«Լսել եմ, որ շատ քննիչներ դիմումներ են գրում, դուրս են գալիս համակարգից». Հայկ Մամիջանյան

B94BB618-97DB-4A3E-9D81-CE5DD9A8ACA1

Նախօրեին Մաշտոցի պողոտայից բողոքի ցույցի ժամանակ բերման էր ենթարկվել ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Մամիջանյանը: Նրան ձերբակալել էին՝ առաջադրելով թավշյա իշխանության «ավանդական» մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածով՝ օրենքով սահմանված կարգի խախտման, հավաքներ կազմակերպելու համար։ Հայկ Մամիջանյանի փաստաբանը բողոքարկել էր կալանավորման մասին միջնորդությունը: Երեկ՝ կեսգիշերին մոտ, դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալությունը, եւ Հայկ Մամիջանյանն ազատ արձակվեց: Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Մամիջանյանն ասաց, որ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Եկող շաբաթ քննչական գործողություններ կիրականացվեն: Բողոքի ցույցերի մասնակիցների մասսայական ձերբակալությունները, կալանավորումները Հայկ Մամիջանյանը ծիծաղելի է համարում, կարծում է, որ դրանք իշխանության դավաճանական գործունեության շարունակությունն են. «Ստորությունը կայանում է նրանում, որ իրենք փորձում են իրենց գործունեության մեջ ներգրավվել իրավապահ համակարգը: Սակայն ոստիկանները դա անում են նկատելի ընդգծված դժկամությամբ: Լսել եմ, որ շատ քննիչներ դիմումներ են գրում, դուրս են գալիս համակարգից»,-ասաց մեր զրուցակիցը:

Նելլի Գրիգորյան

aravot.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ