20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փա՛ռք Արցախի ազատագրմանը և մեր Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած բոլոր հերոսներին, նզո՛վք՝ Արցախի սուրբ հողը թշնամուն հանձնողին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված է Սերժ Սարգսյանի 1993թ. հարցազրույցներից մեկը.
 
Եղել են նաև այսպիսի ժամանակներ, երբ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերն ազատագրում էին Քելբաջարը՝ մարդասիրական միջանցք բացելով պարտված կողմի խաղաղ բնակչության համար, այլ ոչ թե ազատագրված հողերը հանձնում էին բարբարոս թշնամուն, որը խոշտանգում և անմարդկային կտտանքների է ենթարկում անգամ ծերերին, կանանց ու երեխաներին:
 
Փա՛ռք Արցախի ազատագրմանը և մեր Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած բոլոր հերոսներին, նզո՛վք՝ Արցախի սուրբ հողը թշնամուն հանձնողին:
 
«Մենք նպատակ չունեինք վնասել քաղաքացիական բնակչությանը». ՀՀ Գերագույն խորհրդի օրաթերթ «Հայաստանի Հանրապետություն», 10 ապրիլի 1993թ., №69 (673), ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հատված.
 
«Ադրբեջանական կողմը պարտավոր է բնակիչներին լեռնանցքով դուրս բերել տրանսպորտով: Ես կարծում եմ, որ մենք արեցինք ամեն հնարավորը, որպեսզի խաղաղ բնակչությունը նորմալ կարգով էվակուացվեր:
Մենք նույնիսկ չէինք հրետակոծում այդ շրջանի տարածքում գտնվող ուղղաթիռները, որովհետև գիտեինք, որ դրանք խաղաղ բնակիչներ են փոխադրում:
 
Թույլ տրվեց նաև լեռնանցքով անցնել մոտ 300 կանանց ու երեխաների, այն ժամանակ, երբ մեր զինվորներն արդեն փակել էին լեռնանցքը: Մենք այսօր էլ նրանց թույլ ենք տալիս անցնելու լեռնանցքով, թեև այդ տարածքում երրորդ օրն է կատաղի մարտեր են գնում»:
 
Հարցազրույցն ամբողջությամբ՝ bit.ly/2IR7mX5
 
126276162_495259488072093_5681226956641737395_n
 
 
126136341_495259494738759_2039794733308086522_n
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ