19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ովքե՞ր են պաշտպանում Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ Ռազմական ոստիկանությունը քրեական տարրերին գործարք է առաջարկել․ Հրապարակ

Կառավարական առանձնատներում հավաքված զորքի թեման այսօր շատերին է հուզում։ Ովքե՞ր են այնտեղ հավաքվածները, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի պաշտպանությունը չի իրականացնում պետական պահպանության համակարգը, այլ ինչ-որ անհասկանալի, անհայտ անձինք են անում։

Հայտնի է, որ այս զորախմբի հավաքագրման աշխատանքները համակարգում են ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ մի քանի այլ պատգամավորներ։

Մեզ պատմեցին, որ այստեղ են գտնվում նաեւ մի խումբ օրինազանց զինծառայողներ, որոնք Արցախից վերադառնալու ճանապարհին՝ իրենց հրամանատարների թույլտվությամբ, անտեր մնացած գույք են թալանել այն տարածքներում, որոնք անցնելու են Ադրբեջանին։ Մտածել են՝ միեւնույն է, թշնամուն է մնալու, ինչո՞ւ թողնենք, մտել են խանութներ եւ տարբեր օբյեկտներ ու գողություն արել։

Սակայն ռազմական ոստիկանությունը բռնել է նրանց, ապա գործարք առաջարկել՝ եթե չեք ուզում քրեական հոդվածով գնալ, վարչապետի պաշտպանության բանակին պետք է զինվորագրվեք, եւ այս եղանակով նրանք հայտնվել են Պռոշյան փողոցում ու նաեւ մասնակցել Հանրապետության հրապարակի միտինգին։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ