20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Որքանով է հնարավոր Երևան-Ստեփանակերտ օդային հաղորդակցությունը. ինչ են կանխատեսում մասնագետները. «Ժողովուրդ»

«Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:

Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությամբ Հայաստանն ու Արցախը իրար կապվելու են միայն Լաչինի միջանցքով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 10-ին նշեց. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակված են: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության մարմինները»։

Վերջին իրադարձությունների ֆոնին հանրության մի շրջանակ արդեն քննարկում է Երեւան-Ստեփանակերտ օդային հաղորդակցության հնարավորության մասին: Արդյոք դա իրատեսակա՞ն է:

Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը նախ զրուցեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանի, ապա քաղավիացիայի ոլորտի փորձագետ Դմիտրի Ադբաշյանի հետ:

Արտյոմ Մովսեսյանը, անդրադառնալով այս հարցին, կարճ պատասխան տվեց. «Ավիացիոն տեսանկյունից միանշանակ հնարավոր է»: Թե ինչ հետեւանքներ կունենա, մասնագետն ասաց, որ չի կարող ասել, որովհետեւ դա արդեն քաղաքականություն է, որին չի տիրապետում:

Իսկ, ահա, քաղավիացիայի ոլորտի փորձագետ Դմիտրի Ադբաշյանը նշեց. «Տեխնիկապես դա հնարավոր է: Ամեն ինչ հնարավոր է, ուղղակի պետք է կամք: Հնարավոր է, իհարկե: Կյանքը ցույց է տալիս, որ հնարավոր է: Ուղղակի պետք է քաղաքական կամք, որեւիցե պրոբլեմ չկա: Տեխնիկապես ես կրկնում եմ՝ հնարավոր է, իրականում՝ երեւի ոչ, որովհետեւ շատ-շատ պրոբլեմների առջեւ ենք քաղաքական եւ ուրիշ՝ կազմակերպչական, որոնք խանգարում են: Եթե ուզենան երկու-երեք շաբաթվա ընթացքում դա կազմակերպել»:

Այս և այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ