16 Օգոստոսի, Երեքշաբթի, 2022
KFC

Կոչ եմ անում պատրաստվել վրեժի». Նիկոլ Փաշինյան

65606B6D-6F32-4A17-8DF9-5AA5B0FB0535

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան առաջին ուղիղ եթերից րոպեներ անց երկրորդ անգամ ուղիղ հեռարձակմամբ հանդես եկավ՝ այս անգամ տեղեկացնելով ԱԺ նախագահ Արարատ Միրոզոյանի առողջական վիճակի մասին:

Նշենք, որ Արարատ Միրզոյանի և քաղաքացիներ միջև բախում էր տեղի ունեցել, ինչից հետո ԱԺ նախագահին տեղափոխ էին հիվանդանոց:

«Արարատ Միրզոյանն այն մարդկանցից մեկն է, ով արցունքն աչքերին է դիմավորել կամ ընդունել կամ չի էլ ընդունել այս որոշումը: Մեր քաղաքական թիմում այդպիսի մարդ չկա, որ արտասվելով չի ընդունել այս ամեն ինչը ու ինչ-որ ստահակներ, ստահակնե՛ր, հարձակվում են Արարատ Միրզոյանի ու իր երեխայի վրա: Ես չեմ ուզում ասել՝ Ազգային ժողովի նախագահի վրա, կապ չունի կարգավիճակը: Ինչ-որ ստահա՛կ, որը երևի վերջին 2 տարվա մեջ մարդ ծեծելու հագուրդը չէր կարողացել բավարարել, հարձակվում է այդ մարդու վրա ու ծեծում է. մարսելո՞ւ է, բացառված է: Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, կոչ եմ անում պատրաստվել վրեժի, պատրաստվել վրեժի:

Այս կոռուպցիոներ, օլիգարխ ստահակներին, այո, մենք ճիշտ չենք վարվել, այս երկիրը թալանածներին, զինվորի հացը գողացածներին, զինվորի զենքը գողացածներին, քաղաքացու աարժանապատվությունը գողացածների նկատմամբ մենք ճիշտ չենք վարվել, այո, ես ներողություն եմ խնդրում դրա համար:

Այդ տականքներին և բոլոր քաղաքացիներին, ովքեր հասկանում են, թե ինչի մասին է խոսքս, կոչ եմ անում պատրաստվել վրեժի, որովհետև, այո, մեր զինվորների վրեժը մենք դրանցից պետք է հանենք, մեր կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պետք է հանենք:

Այդ՝ «Հանրապետական», «ԲՀԿ-ական» թալանչիներին, այդ հայրենիքի դասալիքին, որ դիրքը թողել, փախել է, դիրքը թողել, փախել է, դասալքության համար պետք է դատվի, դասալքության համար պետք է դատվի:

Այսօր մտնում են մարզպետարաններ այդ պղնձամոլիբդենային կոմբինատի եսիմ ովքեր, որ այս երկիրը թալանել են, ազգային հարստությունը թալանել են: Մտածում են՝ իրենց ժամանակը եկե՞լ է: Իրենց ժամանակը չի գալու, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, քաղաքացու վրեժի ժամանակը: Այդ հայրենիք ծախողները մտածում են, որ կարող են հայրենիքի բեռը մեր վրա թողնեն. բացառված է, բացառված է:

Ես Հայաստանի բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դրանց հետևից, այսօրվա դեբոշիրների հետևից հատ-հատ և իրենց շեֆերի հետևից:

Դաշնակցության կոռուպցիոն հատվածի հետևից, ինչի եմ ասում կոռուպցիոն հատվածի, որովհետև այնտեղ մարդիկ կան, ինչքան էլ համաձայն չլինեմ, չեմ կարող ուրանալ ինչ-որ բաներ:

Սա է մեր անելիքը: Ես մտածում եմ առաջիկայում հանրահավաք կազմակերպելու անհրաժեշտության մասին, հանրահավաք կազմակերպելու և մեր ասելիքն ասելու և շատ կոնկրետ անելիք անելու մասին:

Այդ հայրենիք ծախողները, ազատագրված տարածքները փողով ծախողները, փողով ծախողները (դրա առիթով իմիջիայլոց քրեական գործ կա հարուցված), հանկարծ չմտածեն, թե այս ծխածածկույթի տակ հաջողելու են:

Բացառված է, ձեր դղյակները վերադարձվելու են ժողովրդին:

Իմիջիայլոց ասեմ, ժողովուրդ ջան, այնպես չէ, որ մենք չենք զբաղվել, հիմա այդ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով՝ ամբողջ այդ ապօրինի գույքը վերադարձվելու է: Ես կոչ եմ  նում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր դատապարտում են այսօվա դեբոշը, հրապարակային արտահայտվեք, մի վախեցեք, ժողովուրդ ջան, որպեսզի մարդիկ տեսնեն, որ դուք եք այս երկրում տերը, այդ հանցագործ բանդաները չեն, օլիգարխների, մերձկուսակցական դասալիքների և կոռումպացված թաթփուկի, արտահայտեք ձեր կարծիքը:

Մտնում են մարզպետարաններ, մեր մարզպետները դիրքերում կանգնած են եղել, թոքաբորբով, ջոկատներով, իսկ այս չաղ տղերքը չէին գնում, որ իրենց փոխարինեին: Սա ա սաղ պատմությունը, ուրիշ բան հանկարծ չփնտրեք, ում էլ զոռով տանում էինք, արագության մեջ փախնում էին առաջնագծերից՝ ձեզ հայտնի ընդդիմադիրի նման»,- ասաց Փաշինյանը:

Ուղիղ եթերի ընթացքում ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանին հաղորդագրությամբ տեղեկացրին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առողջական վիճակի մասին.

«Արարատ Միրզոյանը, փառք Աստծո, ասում են, որ կյանքին վտանգ չի սպառնում, բայց հիմա վիրահատվում է, և խնդրում եմ նաև ձեր զորակցության խոսքն ասեք ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ քաղաքացի Արարատ Միրզոյանին, ձեր զորակցությունն ասեք նրա ընտանիքին:

Արարատ ջան, Գոհար ջան, Արփի ջան, Սամվել ջան, գրկում եմ բոլորիդ և համբուրում եմ, ամեն ինչ լավ է լինելու, չկասկածեք և չմտածեք, դուխով ամենակարևորը:

Արարատ Միրզոյանը և մեր քաղաքական թիմի բազմաթիվ ներկայացուցիչներ արցունքներով, արտասվելով են այս ամեն ինչն ընդունել, բայց մեր կամքն ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի…»,- ասաց վարչապետը:

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ