26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանսիան կարգելի «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական կազմակերպության գործունեությունը

Ֆրանսիան կարգելի «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական կազմակերպության գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է AFP-ն, փոխանցում է sputnikԱրմենիա-ն։

Չորեքշաբթի Ֆրանսիայի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կազմակերպության գործունեությունն արգելելու հարցը։

Լիոնի արվարձանում թուրքերն անցած գիշեր պղծել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Անհայտ անձինք հուշարձանի սյունների վրա գրել են A. C. A. B («All cops are bastards»)։ Սովորաբար այսօրինակ գրություններ են անում անարխիստներն ու ձախ հայացքների հետևորդները: Տեղեկություններ կան, որ սա հենց «Գորշ գայլերի» ձեռքի գործն է։

«Գորշ գայլերը» («Բոզքուրտ») 1948 թվականին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի կողմից ստեղծված անկախ կազմակերպություն է։ Հավատարիմ է պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսությանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ