28 Նոյեմբերի, Saturday, 2020
KFC

Թուրք պատգամավոր.«Հայերի նկատմամբ ատելության խոսք է կիրառվում»

837125_1

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում «Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու համար» հիմնված ենթահանձնաժողովի անդամները հոկտեմբերի 26-ին այցելել են Ստամբուլում գործող մի քանի հայկական կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր, Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի ղեկավար Հաքան Չավուշօղլուի գլխավորությամբ Պոլսի հայոց պատրիարքարան և այլ հայկական հաստատություններ կատարված այցից հետո տեղի է ունեցել հանձնաժողովի խորհրդակցություն, ինչից հետո Չավուշօղլուն հանդես է եկել հայտարարությամբ: Վերջինը մասնավորապես ասել է.
«Տարիներով Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա Ղարաբաղի հարցն այս օրերին ռազմական բախումների է վերածվել: Այդ բախումներով պայմանավորված Թուրքիայում և Ստամբուլում ստեղծված հոգեբանական մթնոլորտի պայմաններում այստեղ ապրող, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ու մեր երկիր եկած, բայց քաղաքացի չհանդիսացող հայերից ցանկացանք իմանալ, թե արդյոք տեղի է ունեցել նրանց իրավունքների ոտնահարում կամ արդյոք ենթարկվել են հանրային ու սոցիալական ճնշումների։

Գոհունակությամբ պետք էհայտանեմ, որ մինչև այսօր հանձնաժողովին ուղղված որևէ դիմում չի եղել: Այսօր լսեցինք հայ համայնքի կրոնական ու հանրային դերակատարների տեսակետներն ու առաջարկները, որից պարզ դարձավ, որ նրանց վրա ոչ պետական պաշտոնյաների, ոչ էլ հասարակ քաղաքացիների կողմից ճնշում չի եղել: Սակայն պետք է մի բան ընդգծել. ցավոք սոցմեդիայի միջոցների ու լրատվամիջոցների շատացման հետ զուգահեռ նրանց (հայերի) նկատմամբ ատելության խոսք է կիրառվում: Ատելության խոսքը Թուրքիայի Հանրապետության օրենքներով հանցագործություն է համարվում: Թուրքիան այս պահին հայ-ադրբեջանական բախումներում կանգնած է եղբայրական Ադրբեջանի կողքին, բայց դա չի կարող ներկայացվել որպես ատելության խոսքի հիմնավորում, մեր հայ քաղաքացիների վրա ճնշումներն անընդունելի են»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ