02 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել. Նա բացի 100 մլն դրամ գրավից, մեծ գումարներ է վճարել. «Հրապարակ»

AE0D0DED-153B-48A2-94AE-CA5717B21F6A

«Կալանքից ազատվելուց հետո՝ երեկ, Գագիկ Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է անցկացրել։ Ի՞նչ է պատմել ԲՀԿ առաջնորդը բանտային կյանքից, ինչպե՞ս են կալանավայրում վերաբերվել ընդդիմադիր առաջնորդին․ երեկ մեր լրագրողը հարցրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին։

«Ես անձամբ եմ այցելել մեկուսարան, տեսել եմ, թե պարոն Ծառուկյանն ինչպիսի բարձր տրամադրություն ունի, զրուցել եմ շուրջ 45 րոպե, եւ որեւէ բացասական բան որեւէ պաշտոնյայի կողմից պարոն Ծառուկյանն ինձ չի ասել։

Իր վիճակից, իր տրամադրությունից էլ է երեւում, որ բոլորն իրեն հարգանքով են մոտեցել, որովհետեւ ինքը դրան արժանի է, եւ բոլորն էլ հասկանում են, որ այն մեղադրանքը, որը վերագրված է իրեն, ու այն բոլոր դատավարական գործիքները, որ կիրառվել են, ճիշտ չեն եղել, չեն համապատասխանել արդարությանը»։

Պետրոսյանին հարցրինք նաեւ մամուլում հայտնված այն տեղեկությունների մասին, համաձայն որոնց՝ Ծառուկյանը, բացի 100 մլն դրամ գրավից, մեծ գումարներ է վճարել, ըստ լուրերի՝ դրանք այն գումարներն են, որոնք Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերել էին հարկային մարմինները։

«Ձեր նշած տեղեկատվությանը տեղյակ չեմ, բայց Ծառուկյանը միշտ էլ վճարել է հարկերը, դրա ապացույցն էլ այն է, որ հարկային մարմիններն իրենց ստուգումների արդյունքում այդպիսի բան չեն հայտնաբերել»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ