19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ամուր պահեք ռազմական եւ բժշկական ճակատները». Արա Բաբլոյանը հանդես է եկել կոչով

ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը հանդես է եկել կոչով՝ ռազմական ու բժշկական ճակատներն ամուր պահելու պահանջով:

«Սիրելի հայրենակիցներ, մեր հայրենիքի համար վճռական այս օրերին, երբ մեր զինվորներն իրենց կյանքն են զոհաբերում՝ հանուն հայրենի հողի եւ մեր լինելիության, մենք պարզապես իրավունք չունենք թուլացնել մեր երկրորդ կարեւոր ճակատը՝ առողջապահականը: Խնդրում եմ, թույլ տվեք ասել նաեւ՝ պահանջում եմ, խստորեն պահպանեք հակահամաճարակային կանոնները, գնահատեք Ձեր պատասխանատվության աստիճանն այս հարցում՝  ընդունելով, որ վիրավորներով գերծանրաբեռնված բժշկական կենտրոններում մեկ մահճակալ, մեկ թթվածնային սարք զբաղեցնելն այս օրերին ոչ միայն անցանկալի, այլեւ պարզապես անթույլատրելի է: 

Թույլ տվեք բժիշկներին կենտրոնանալ առավելապես մեր քաջարի զավակների կյանքերը փրկելու, նրանց առողջությունը վերականգնելու անգնահատելի գործին:

Կրկնում եմ, զգացեք յուրաքանչյուրիդ պատասխանատվությունը՝ կորոնավիրուսային չարաբաստիկ վարակի տարածումը կանխարգելելու գործում, պահեք սոցիալական հեռավորություն, կրեք դիմակ, հաճախակի ախտահանեք ձեռքերը եւ պահանջեք նույնը ձեր կողքիններից:

Այսօր մեր վարքագիծն առավել քան կարեւոր է՝ չթուլացնելու, հաղթանակած պահելու համար մեր ռազմական ու բժշկական ճակատները»,-ասված է կոչում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ