30 Հունիսի, Հինգշաբթի, 2022
KFC

Քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը

image_750x_5f8d1c09ce594

Այսօր՝ ժամը 13։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր), դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք կգիտակցեն համերաշխության և միասնության խիստ անհրաժեշտությունը և օրենքի հիման վրա ազատ կարձակեն խորհրդարանական 2-րդ ուժի ղեկավարին։

Ակնհայտ է, որ միջին ծանրության հանցագործության համար մեղադրվող Գագիկ Ծառուկյանին այլևս կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք և անհրաժեշտություն չկա, փոխարենն առկա է նրան ազատ արձակելու հանրային պահանջ։

Վստահ եմ, որ որևէ մեկը չի կարող այս օրհասական պահին Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որևէ օբյեկտիվ անհրաժեշտություն նշել, իսկ հակառակի վերաբերյալ հիմնավորումները բազմաթիվ են, ինչի վերաբերյալ հրապարակային արտահայտվել են նաև բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ, կուսակցություններ և ՀՀ քաղաքացիներ»։

KFC

Արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ