24 Հոկտեմբերի, Saturday, 2020
KFC

Մանվել Գրիգորյանն Արցախում է և համագործակցում է Արցախի բանակի հետ. Փաստաբան

52A29D7F-0CEB-4BFD-AC98-1CE57A98446D

168.amի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը  շարունակում է մնալ Արցախում։

«Մանվել Գրիգորյանը շարունակում է գտնվել Արցախում։ Նա համագործակցում է Արցախի բանակի հետ, այս պահին ավելին ասել չեմ կարող։ Կարող եմ միայն ասել, որ նրա ռազմական գիտելիքներն օգտագործվում են, նա իր բոլոր կարողությունների ու հնարավորությունների սահմաններում կօգնի բանակին։ Նա սարսափ է եղել թուրքերի համար»,- նշեց փաստաբանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանն Արցախ է տեղափոխվել հատուկ մեքենայով և այժմ էլ այնտեղ 24 ժամ գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանն Արցախի դեմ սկսեց ռազմական ագրեսիա իրականացնել, Մանվել Գրիգորյանը հանդես եկավ կոչով, որպեսզի բոլորը  ցուցաբերեն միասնականություն և լծվեն հայրենիքի պաշտպանության գործին։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ