09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում 40 քաղաքացիական անձ է զոհվել․ ՄԱԿ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում 40 քաղաքացիական անձ է զոհվել․ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Հումանիտար հարցերով ՄԱԿ-ի վարչությունն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկյանքով շարունակվող բախումների առնչությամբ ծայրահեղ մտահոգության մասին: Այնտեղ կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- ասել է Դյուժարիկը:

«Բախումների սկզբից ի վեր մինչ այս պահը, հաղորդվող տվյալների համաձայն, երկու կողմից ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 200 քաղաքացիական անձինք վիրավորվել են»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ