Պատրաստվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ. Կրեմլ
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/10/f5f75bcb6014e5_5f75bcb601525.thumb_.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության նախապատրաստման մասին, հինգշաբթի լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղյան շփման գծում տիրող իրավիճակին», – ասել է Պեսկովը:
«Կրկին ծայրահեղ անհանգստություն է արտահայտվել շարունակվող մարտերի կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն պատրաստելու մասին», – հայտնել է Պեսկովը: