20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կրեմլը Թուրքիային զսպվածության կոչ է անում Ղարաբաղի հարցում

Մոսկվան տարածաշրջանային բոլոր խաղացողներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
Այդպես նա մեկնաբանել է Անկարայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, սեպտեմբերի 29-ին Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, հայտնել էր, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ինչպես դիվանագիտական   մակարդակում, այնպես էլ ռազմական ճանապարհով: «Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում», – մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը:
 
«Մենք չենք պաշտպանում նման հայտարարությունները, համաձայն չենք դրանց հետ, երեկ ես արդեն ասել եմ, որ այստեղ կրակին յուղ լցնելու անհրաժեշտություն չկա», – ընդգծել է Պեսկովը:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ