27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Ալիևը չի մտածում նաև Ադրբեջանի երիտասարդների մասին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

«Խաղաղություն ենք մաղթում և՛ մեզ, և՛ իրենց, և՛ աշխարհին», – ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԵ ԱԹ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նա ընդգծեց՝ Ալիևը չի մտածում մեր երիտասարդների մասին, չի մտածում նաև Ադրբեջանի երիտասարդների մասին:

«Մեր երիտասարդները շատ խիզախ են: Հպարտ ու ուրախ եմ, որ այսպիսի երիտասարդ սերունդ ունենք: Բռավո իրենց, բռավո իրենց ծնողներին», – ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն՝ ավելացնելով, որ ազգովի պետք է լինենք միաբան, ամեն ինչով պետք է սատարենք հայոց բանակին, որը կարող է ապահովել մեր անվտանգությունը:

«Սա էլ կանցնի, կհաղթահարենք, պարզապես, ամեն մեկս պետք է անենք մեր գործը», – ասաց Պարգև արքեպիսկոպոսը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ