26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ազերիներն իրենց ստոր ու վախկոտ ձեռագիրը կրկին ցուցադրեցին ՝ զենք բարձրացնելով մեր խաղաղասեր ժողովրդի վրա․ Սուրիկ Խաչատրյան

Սիրելի՛ սյունեցիներ, իմ հա՛յ ժողովուրդ

ազերիներն իրենց ստոր ու վախկոտ ձեռագիրը կրկին ցուցադրեցին ՝ զենք բարձրացնելով մեր խաղաղասեր ժողովրդի վրա։ Ես միշտ ասել եմ․ մեր պատերազմն ավարտված չէ, քանի կա այդ ազգը երկրի երեսին։ Դեռ 90-ականներին ոտքի կանգնեցիք ազգովի ու հաղթեցինք։ Հաղթեցինք նաև քառօրյա պատերազմում։ Հիմա էլ ենք հաղթելու։ Այդ հաղթանակը վաստակելու համար պիտի համախմբվենք, պիտի ազգովի պայքարենք մեր երկրի համար։

Սիրելի՛ սյունեցիներ, իմ մարտակա՛ն ընկերներ

 Կոչով և հրամանատարի իրավունքով խնդրելու եմ այս կարևոր պահին կանգնել մեր հայոց բանակի կողքին, մեր 18-20 տարեկան զինվորների թիկունքին։ Երկար տարիների ընթացքում ձեռք բերված փորձով ու ամուր թիկունք ստեղծելու հրամայականով միացեք նրանց։ Թող ձեր մարտական ոգին ու քաջ բազուկը ապահովի մեր վաղվա հաղթանակը։

Առաջին հնարավորության դեպքում ես էլ եմ միանալու ձեզ։

Սուրիկ Խաչատրյան

Ձեր մարտական ընկեր, հրամանատար ու գնդապետ

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ