27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները պատրաստ են իրենց ավագ ընկերների հետ զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության գործին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարույթյուն է տարածել.

«ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հայտարարությունը

Մեր հայրենիքն այսօր կրկին վտանգված է` վաղ առավոտից Ադրբեջանը հերթական անգամ նենգաբար Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծել է ագրեսիա` շփման գծի ողջ երկայնքով սկսելով ռազմական լայնամասշտաբ գործողություններ, թիրախավորել նաև խաղաղ բնակչությանը: ՀՀԿ ԳՄ-ն տեղի ունեցածի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: 

Կուսակցական մեր ավագ ընկերներն իրենց ամբողջ կյանքը նվիրաբերել են հայրենիքի անկախության և պաշտպանության սուրբ գործին` դեռևս խորհրդային տարիներին ընդհատակում, բանտերում ու աքսորներում պայքարել են Հայաստանի անկախության համար, իսկ 1988 թվականից զինվորագրեցին հայրենիքի պաշտպանությանը, իրենց մեծագույն ներդրումն ունեցան Արցախյան հերոսամարտի հաղթանակում:

Մենք նրանցից ժառանգել ենք ազատ և անկախ Հայաստան ու Արցախ և պարտավոր ենք նույնպիսի պատվով ու պատասխանատվությամբ շարունակել հայրենիքի պաշտպանության, զարգացման և հզորացման ազգանվեր առաքելությունը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները պատրաստ են իրենց ավագ ընկերների հետ զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության գործին, նույն նպատակով համագործակցելու Հայաստանի և Արցախի երիտասարդական կազմակերպությունների հետ, համատեղելու ուժերը և անելու ամեն հնարավորը` ժամ առաջ թշնամուն հերթական ջախջախիչ պարտությունը պարտադրելու համար: Հանրապետական երիտասարդներն ըստ պահանջի ներկայանում են ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ, տեղեկատվական ակտիվ աշխատանք իրականացնում միջազգային երիտասարդական այն կազմակերպությունների շրջանում, որոնց հետ ՀՀԿ ԵԿ-ն սերտորեն համագործակցում է»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ