23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

Հայաստանի ղեկավարը բացահայտ հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի։

image_750x_5de218ae08a3c

Իմ ևս մեկ պնդում այլևս իրականություն է: Հայաստանի ղեկավարն արդեն սեփական շուրթերով անուղղակիորեն, բայց բացահայտ հաստատում է, որ Ադրբեջանն իր վրա կոմպրոմատ ունի, և սպառնում պատասխան կոմպրոմատներով: Դժվար թե դրանք իր մոտ առկա են, իսկ այն, որ ընդունում է Ադրբեջանի մոտ եղածների հանգամանքը և ուղղակիորեն թշնամի երկրին կոչ անում դրանք չհրապարակել, հաստատում է երկու օր առաջ իմ արած պնդումը, որն, իհարկե մեր հասարակության այն սպեցիֆիկ մտահորիզոն ունեցող զանգվածի կողմից դարձյալ թշնամաբար ընդունվեց:

Հիմա իրենց մարդ-աստվածն է այդ փաստն ընդունում, և դա իմ այն կանխատեսումն էր, որի չիրականանալու անկեղծ և ծածուկ հույսեր ես ունեի:

Հ.Գ. Հետաքրքիր է, որ տերպետրոսյանական դավաճանական պլանի շուրջ իրենց հետ գաղտնի բանակցելու մասին Ադրբեջանի հայտարարությանն արձագանքեց միայն այդ հայտարարության երկրորդ գլխավոր դերակատար Արսեն Խառատյանը միայն: Առավել հետաքրքիր է, որ Խառատյանն ազնվորեն հայտարարեց, որ իր պաշտոնավարման օրոք ոչ մի բան չի բանակցել ադրբեջանցիների հետ: Բայց ադրբեջանցիները պնդում էին, որ Փաշինյանը նրան բանակցելու է ուղարկել պաշտոնը թողնելուց հետո: Այդպիսով Խառատյանը, խելացի հնարք կատարելով, հերքում է` խոսելով միայն իր պաշտոնավարման մասին ու դրանով, փաստորեն, առավել հաստատում ադրբեջանական կողմի հայտարարության ցավալի փաստականությունը:

Երկու և կես տարի է` մեր երկիրը կառավարում է, ըստ էության, դավաճանական բնույթի նոր ռեժիմը:

Իսկ մենք դեռ քնած ենք ու քնած…

Հայկ Մարտիրոսյան

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ