24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հույս ունեի, ավելի ճիշտ շատ մեծ հույս ունեի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, օգտվելով առիթից, մինչև վերջ կմերկացներ ալիևշինայի տարածած լուրերը՝ հիմնավոր կերպով հերքելով նրա բոլոր դետալները». Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հույս ունեի, ավելի ճիշտ շատ մեծ հույս ունեի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, օգտվելով առիթից, մինչև վերջ կմերկացներ ալիևշինայի տարածած լուրերը՝ հիմնավոր կերպով հերքելով նրա բոլոր դետալները: Իսկ ի՞նչ ստացվեց. ստացվեց, որ գործ ունենք կոմպրոմատների պայքարի հետ, որի նպատակը՝ երկուսի համար էլ իշխանությունը պահելն է: Այսինքն Արցախի ճակատագիրն այլևս երկրորդակա՞ն է դարձել:

Ահա թե ինչ է նշանակում փնտրել լուծումներ, որը կբավարարի Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի ժողովուրդներին: Փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան, փնտրել այնտեղ, որտեղ ուժի կիրառման սպառնալիքը հասել է գագաթնակետին:

Փաշինյանն ալիևշինային խորհուրդ է տալիս Հայաստանի հետ չխոսել ուժի լեզվով, այնինչ Հայաստանի հետ առայժմ խոսում են շանտաժի լեզվով, և խոսում են հրապարակային:

Շուրջ 2,5 տարի բոլոր հարթակներից զգուշացնում ենք, որ արցախյան բանակցային գործընթացի հետ կապված ձեր ճամարտակություններն ու վտանգավոր հակասություններով լցված նյուվասյուկիզմը լավ տեղ չի տանելու: Փաստորեն այս հարցում էլ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ»:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ