20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կրքերը թեժանում են․ Ժողովուրդ

Արդեն երկու օր է՝ Սահմանադրական դատարանի անդամները չեն կարողանում նախագահ և փոխնախագահ ընտրել: Երեկ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվեց Երվանդ Խունդկարյանը, իսկ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն էլ առաջադրեց Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն քվեարկություն այդպես էլ տեղի չունեցավ:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, ընտրության ելքը կանխորոշվելու է երկրորդ փուլով: Բանն այն է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը: ՍԴ-ն ունի 9 անդամ, ստացվում է՝ այս կամ այն թեկնածուն պետք է ստանա 6 ձայն, որպեսզի դառնա կառույցի նախագահ, ինչն այնքան էլ իրատեսական չէ:

Եվ այդ դեպքում, եթե ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որի ժամանակ նախագահ է դառնում այն անձը, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Եվ չնայած Աշոտ Խաչատրյանը հանեց իր թեկնածությունը, սակայն հարց է՝ ինչպես կդասավորվեն ձայները: Այստեղ ամեն ինչ կախված է Արայիկ Թունյանից և Աշոտ Խաչատրյանից, թե ինչպես կքվեարկեն նրանք:

Ասել է թե՝ Խունդկարյանի ճակատագիրը կախված է այս երկու անձանց քվեարկությունից, իսկ, ահա, ՍԴ մեր աղբյուրները պնդում են, որ Թունյանը և Խաչատրյանը մշտապես անկանխատեսելի են եղել իրենց որոշումներում, ուստի պարզ չէ, թե այսօր ինչպես կքվեարկեն: Եվ չնայած Սահմանադրական դատարանի կազմն արդեն ամբողջական է, և կառույցը պետք է սկսի գործել, սակայն արդեն պարզ է, որ առաջիկայում նոր իրավիճակի և խնդիրների ենք բախվելու: Կանխատեսվում է, որ հետագայում ևս Սահմանադրական դատարանում քննվող յուրաքանչյուր հարցի ժամանակ լարվածություն է ստեղծվելու, և ներկաներից յուրաքանչյուրը փորձելու է ցույց տալ, թե ինքը պրոֆեսիոնալ է, միակ ճշմարիտը, և արդյունքում ականատես ենք լինելու հարցերի վերաբերյալ երկար-բարակ, անբովանդակ քննարկումների»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ