08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ծնողի համար երջանկություն է, երբ իր զավակը, առավել եւս՝ դուստրը լպիրշ չէ, անդաստիարակ չէ, ազատությունն էլ սանձարձակության հետ չի նույնացնում

Ռոբերտ Քոչարյանի դստեր՝  Գայանեի տարեդարձը շնորհավորել է հաղորդավարուհի Ագնեսա Խամոյանը՝ մասնավորապես նշելով.

Շնորհավոր տարեդարձդ, Գայանե ջան։

Անկեղծորեն ապշել եմ՝ տեսնելով քո զսպվածությունը, երբ անգամ հայրդ բանտարկված էր (իսկ էդ փուլում շատերը զայրույթը, մեղմ ասած, վիրավորանքներով էին կարողանում արտահայտել):

Ցանկացած ծնողի համար երջանկություն է, երբ իր զավակը, առավել եւս՝ դուստրը լպիրշ չէ, անդաստիարակ չէ, ազատությունն էլ սանձարձակության հետ չի նույնացնում։

Բացառիկ համեստ ու անսահման հավասարակշռված մարդ: Չեմ չափազանցնում, ապացույցը միայն այն, թե քանիսն է իմացել քո գոյության մասին, երբ հայրդ նախագահ էր:

Երջանիկ եղիր, բարի աղջիկ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ