19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ավարտվեց «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների ու համակիրների եռօրյա ճամբարը Լոռու մարզում

«Հայրենիք» զարգացման հիմնադրամ»-ի աշխատակից Արման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ավարտվեց «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամների ու համակիրների եռօրյա ճամբարը Լոռու մարզում։ «Երիտասարդության ուժը» խորագրով հավաքին Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 150 պատանի էր մասնակցում։ Երիտասարդները մրցեցին տարատեսակ մարզաձևերում, մասնակցեցին դասընթացների ու քննարկումների, ինտելեկտուալ խաղերի ու բանավեճերի, ինչպես նաև թեյեցին ու զրուցեցին կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։
Կուսակից ավագ ընկերոջից երիտասարդները նաև անդամատոմսեր ստացան։
Այդպես է ձևավորվում #Հայրենիքի կուռ և միասնական թիմը, որտեղ կուսակցության ղեկավարը իրեն վեր չի դասում շարքային կուսակցականից, հավաքի ընթացքում ապրում, սնվում, մասնակցում է բոլոր անցկացվող միջոցառումներին նույն պայմաններում, ինչպես բոլոր մնացած մասնակիցները։ Այս հավաքի բուն նպատակն էր նաև մասնակից բոլոր կուսակցականների ու համակիրների շփումն ու ճանաչումը։

Ամփոփելով ասեմ, որ հավաքը միանշանակ ծառայեց իր նպատակին։ Համոզված եմ, որ նման միջոցառումները կլինեն շարունակական»։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ