23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

2050 թ. մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանն իր ահաբեկված թիմին է «դուխ տալիս», ուրիշ ոչինչ․ Միհրան Հակոբյան

804FED26-4D6E-472C-89AC-293046E55C59

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությանը, որն այսօր ներկայացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Պետական կառավարման բացառապես բոլոր ոլորտները տապալած, իր «հեղափոխական» ու նախընտրական բացառապես բոլոր «խոստումները» չկատարած, հասարակության բացառապես բոլոր շերտերին խաբած, մատների վրա ֆռռացրած ու հիասթափեցրած Նիկոլ Փաշինյանը խոսում է մինչև 2050թ.-ը Հայաստանի «վերափոխման» մասին, որովհետև իր հետ քայլածներին ու պետական բյուջեն պարգևավճարների տեսքով իր հետ միասին գռփողներին պետք է համոզել, որ ամեն բան կարգին է, ինքը ոտքի վրա է, ինքը չի պատրաստվում հեռանալ: Այս խեղկատակությունը սկսվեց «սխալներից չվախենալու» մասին խոսքով, հիմա շարունակվում է 2050-ի պատրանքներով: Մինչդեռ բոլորն են հասկանում, որ խեղկատակների ռեժիմը նույնիսկ չի իմանում, թե ի՞նչ է լինելու իր հետ      մեկ կամ երկու ամիս հետո: Նիկոլի թիմ կոչվածն, իրոք, ահաբեկված է:

Եթե Արսեն Ջուլֆալակյանի նմանը, որ ցանկացած իշխանությանը պատիվ կբերեր, կարող է մանդատը ճպպացնել վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու դեմքին ու հեռանալ, ապա ո՞րն է մյուսների մնալու իմաստը: «Իմ քայլում» Ջուլֆալակյանի տրամաչափի երեք հոգի էլ չկան, ինչո՞ւ պետք է կառչեն աթոռներից ու Նիկոլի ղեկաված «Տիտանիկի» ուղևոր դառնան: Հանուն ինչի՞, որ ի՞նչ լինի, հետո ի՞նչ են անելու: Իրենք հո՞ գիտեն, որ Կանադա թռչող ինքնաթիռում ամենաշատը աներձագ Հրաչոն է տեղ ունենալու: Իսկ իրենք ի՞նչ են անելու, ինչո՞վ են զբաղվելու, ինչքա՞ն ժամանակ չեն կարողանալու փողոց դուրս գալ: Իսկ ո՞վ է պատասխան տալու, իրե՞նք, իսկ սահմանադրական կարգի տապալման համար ծանրագույն հոդվածներով քրեական մեղադրանքները՞: Իսկ երաշխավորված բանտային տարիները՞:

Հասկանում եք չէ՞, երկիրը ֆինանսատնտնտեսական կոլապսի ու պատերազմի շեմին կանգնեցրած այսպես կոչված վարչապետը գործի չի գնում, կնոջ հետ մի ողջ օր զվռնում է Երևանի կաֆե-ռեստորաններում, որ ցույց տա մարդկանց, թե սուտ են բոլոր այն լուրերը, թե կնոջ հետ խնդիր ունի, և այդ խնդիրը պայմանավորված է պաշտոնները բաժանել չկարողանալու հանգամանքով: Դրա հետ մեկտեղ պարոն վարչապետի տնազը կաշվից դուրս գալով՝ փորձում է փրկել մեծ պայթյունով ձախողման մեջ օրեցօր համոզվող թիմ կոչվածը: Ոչ մի բանի մասին այդ թիմի պառակտման, ավելի շուտ՝ էվակուացիայի ճռճռոցը մինչև Դերբենդ լսվում է: Սա է Նիկոլ Փաշինյանին անհանգստացնող միակ բանը: Այլ բան չկա: Ի՞նչ է լինելու իր հետ, ինքը գիտի: Ի՞նչ է լինելու երկրի հետ, ժողովրդի հետ՝ թքած ունի»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ