26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես գտնել Աստծո արքայությունը

Ինչպես հրաժարվել ունեցվածքից, որպեսզի կարողանալ հետևել Քրիստոսին: Աստված չի ուզում, որ դու քո երեխային սոված թողնես կամ ընտանիքիդ համար չաշխատես: Այլ, սուրբերն ասում են ամեն ինչ մեջ Աստծուն տեսեք: Աստծուն համարեք ձեր ունեցվածքի աղբյուր (անշուշտ արդար քրիտինքով վաստակածի մասին է): Այն ամենը ինչ որ ունեք, դրա համար փառք տվեք Աստծուն: Գիտակցաբար, ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք Աստծուն: Չկա մի բան, որ հնարավոր չէ աղոթքի վերածել:

Տուն տեղ, մեքենա, այգի, պարտեզ, երեխաներ, աշխատանք, սեղան աթոռ, ամեն ինչ որ ունեք, դրանց համար շնորհակալություն հայտնեք Աստծուն ու փառք տվեք Տիրոջը: Դուք ամեն ինչի մեջ կսկսեք Տիրոջը տեսնել: Նյութապաշտութունից ձեր կախվածությունը կանցնի, քանի որ ամեն ինչի մեջ Աստված կլինի ձեր մտքերում, ձեր ցանկություններում, ձեր նպատակների մեջ, ձեր աշխատանքում: Դուք Աստծուն կտեսնեք ամեն ինչի մեջ և նրա ամենա-ներկայությունը կբացահայտվի ձեզ: Դուք կսկսեք աստիճանաբար ճաշակել Աստուծո արքայությունը:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ