27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե հետ գանք Հայաստան ապրելու, ես քար եմ գցելու աղջկաս ապագայի վրա. բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային Ժողովի դիմաց՝ պահանջելով բացել սահմանները, որպեսզի կարողանան գնալ երկրից և հասնել իրենց ընտանիքներին: Նրանց խոսքով այլևս անհնար է նման պայմաններում այստեղ մնալը:

«Մտածում ենք, որ մեր կառավարությունը միգուցե բանակցությունները կտանի Ռուսաստանի հետ, որ մենք հասնենք մեր աշխատանքին, մեր ընտանիքներին: Բոլորս էլ մի խնդիր ունենք, որ ուզում ենք գնալ Ռուսաստան: Մարդ կա, բիզնեսն է կորում, մարդ կա՝ երեխան է այնտեղ կամ ծնողն է այնտեղ: Ուսանողները ուսման պրոցեսից են հետ մնում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Ինձ ասում են՝ հետ եկեք Հայաստանում ապրեք: Ես կարող եմ գալ, բայց իմ երեխան 8-րդ դասարանում է է սովորում, ու եթե հետ գանք, ես քար եմ գցելու իր ապագայի վրա: Այստեղ չկա ռուսական դպրոց: Հիմա ես ոնց 8-րդ դասարանցի երեխային բերեմ, նորից հայերեն սովորացնեմ»,-ընդգծեց նա:

Դիտարկմանը, որ խնդիրը ՀՀ կառավարության դաշտում չի, քանի որ ռուսաստանն է, որ արգելում է իրենց մուտքը Ռուսաստան, ակցիայի մասնակիցը համաձայնեց՝ նշելով. «Այո, Ռուսաստանը թույլ չի տալիս, դրա համար պետք է բանակցեն, խորհրդակցեն, որ թողնեն մենք գնանք: Մենք չենք կարող սպասել, մենք 6 ամիս ա դա լսում ենք, մենք պայքարելու ենք, շատանալու ենք և մեր պահանջը դնելու ենք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ