19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ով որ ճամբարում է հայտնվել. «Հրապարակ»

Տարիներ առաջ երիտասարդ իրավաբանների մի թիմ հայտնվեց դաշտում, որոնք դատական համակարգն ու արդարադատության նախարարությունը բարեփոխելու ծրագիր ունեին։ Նրանք անգլերեն լեզվին էին տիրապետում, դրսերում կրթվել կամ վերապատրաստվել էին եւ Եվրախորհրդի ու միջազգային կառույցների հետ լավ շփումներ ունեին։

Թիմի առաջնորդը Դավիթ Հարությունյանն էր։ Այստեղ էին Հովհաննես Մանուկյանը, որը հետագայում արդարադատության նախարար դարձավ, Էդուարդ Մուրադյանը, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահն էր, Տիգրան Մուկուչյանը, որը նույնպես մի շրջան վերաքննիչ քաղաքացիականի նախագահ աշխատեց, ապա նշանակվեց ԿԸՀ նախագահ, Նիկոլայ Առուստամյանը՝ ԱՆ-ում վարչության պետ, Գեւորգ Կոստանյանը՝ նախարարի խորհրդական, Արա Սաղաթելյանը՝ նախարարի խոսնակ եւ այլք։ Տարիներ անց այս մարդիկ հայտնվեցին տարբեր ճամբարներում եւ հակադիր կոնցեպցիաների կողմնակից են։ Դավիթ Հարությունյանն այսօր ընթացող իրավական բարեփոխումներին դեմ է․ նա ՀՀԿ ճամբարում է։ Իսկ Հ․ Մանուկյանն ու Է․ Մուրադյանը եռանդուն քարոզչություն են անում, հատկապես գերագույն դատարան ստեղծելու գաղափարն են առաջ տանում։ Հ․ Մանուկյանը, ասում են, նորից պաշտոն ստանալու մեծ հավակնություններ ունի, իսկ Մուրադյանը, ճիշտ է, Հունաստանում ձիթապտղի արտադրությամբ է զբաղված, բայց Ֆեյսբուքում ակտիվ գրառումներ է անում իրավական թեմաներով՝ պաշտպանելով իշխանությունների քաղաքականությունը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ