08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Միակ պատասխանատուն.Գևորգ Ստեփանյան

Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միակ պատասխանատուն…

Երկրում ծառացած բազմաթիվ խնդիրների ֆոնին իշխանությունները շարունակում են մեղավորներ փնտրել։
Տրամաբանական է, որ իշխանության ղեկավարը կփորձի մեղավորներ կարգել՝ կադրային փոփոխությունների գնով ժողովրդին սիրաշահելու գնով։

Պառլամենտական կառավարման համակարգի պայմաններում և վարչապետի՝ անսահմանափակ լիազորությունների պարագայում երկրում տիրող իրավիճակն ունի մեկ պատասխանատու՝ ի դեմս գործող վարչապետի։

Երկու տարին բավական ժամանակ էր եկրում որևէ դրական դինամիկա արձանագրելու համար և ցավալիորեն այսօր ձախողված են անխտիր բոլոր ոլորտները։

Այլևս անհնար է մեղավորներ կարգելով շեղել հասարակության ուշադրությունը՝ երկարաձգելով սեփական իշխանությունը։

Հ.Գ. Հարգելի պարո՛ն, հայրենասիրություն դրսևորելով հրաժարվեք իշխանությունից, քանզի ձեր կառավարման յուրաքանչյուր օր այլևս աղետալի է Հայաստանի համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ