20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչ է սպասվում «թավշյա» իշխանությանը․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Հեղափոխականներին ամբոխը որոշ ժամանակ ներում է այն, ինչի 1/10 մասը չէր ների մինչհեղափոխական իշխանությանը։
Ամբոխը որոշ ժամանակ հանդուրժում է հեղափոխականների արածները, որոնց 1/10 մասը չէր հանդուրժի մինչհեղափոխական իշխանությանը։
Ամբոխին զբաղեցնում և զվարճացնում են հեղափոխականների բեմադրած էժանագին շոուները, որոնց 1/10–րդ մասը եթե կազմակերպեին մինչհեղափոխական իշխանությունները, ապա ամբոխը կկատաղեր և ցանկացած դեմագոգ–պոպուլիստի կոչով կլցվեր փողոց։
Քաղաքագիտական կանոնների ու պատմական փորձի համաձայն ամբոխի տրամադրությունը շատ արագ ենթակա է փոփոխության։ Այն էլ՝ կտրուկ փոփոխության։
Այդ փոփոխությունից հետո ամբոխը հեղափոխականների հետ վարվում է 10 անգամ ավելի վատ, քան վարվել էր մինչհեղափոխական իշխանության հետ։
Հայաստանը բացառություն չի կազմում։ Իսկ դա նշանակում է, որ «թավշյա» իշխանության համար գալիս են նոր ժամանակներ։ Ամբոխի սիրելիից ամբոխի ատելի դառնալու ժամանակներ։ Չեմ նախանձում»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ