03 Մարտի, Չորեքշաբթի, 2021
KFC

Ազգային ժողովը սեպտեմբերի 4-ին արտահերթ նստաշրջան կգումարի

e8c2a8f9ff5a9595bd7ad71169de9cbd_M

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը։

 Օրակարգում ներառված է յոթ հարց՝

 «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում),

 «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում),

 Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում),

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում),

 Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում),

 «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում),

 «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում)։

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ