19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հանրությունն այլեւս պետք է ոտքի կանգնի. եթե Փաշինյանին թվում է, թե քանդելով կարող է առաջ գնալ, սխալվում է». Մարգարիտ Եսայան

«Կորոնավիրուսի հետեւանքով 1000-ից ավելի զոհերի մեղավորը Փաշինյանն է՝ իր առողջապահության նախարարով, իր կառավարությամբ: Սրա համար նրանք, վստահաբար, պետք է պատասխան տան»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նրա բնորոշմամբ՝ որոշ պետություններ խիստ պայմաններ չեն սահմանել վիրուսի դեմ պայքարում, օրինակ՝ Բելառուսը, որտեղ զոհերի թիվը մոտ վեց հարյուր է, սակայն որեւէ կարանտինային քայլ չի արվել. «Իսկ մեզանում հազարից ավելի մարդ սպանվել է՝ այսօրվա կառավարության անգործության հետեւանքով: Մի քանի հիվանդանոցներ արդեն հայտարարել են, որ կորոնավիրուսը սպասարկող բաժանմունքները փակում են, մինչդեռ Գյումրիից հիվանդներին Երեւան են տեղափոխում, եւ մարդիկ իրար են խառնվել, որովհետեւ հանկարծակի են իմացել, մտահոգ են, թե ինչու են տեղափոխում, եւ ինչու իրենց չեն ասել: Այս «բառադիությունը» միտումնավոր է արվում»: Մարգարիտ Եսայանի խոսքով՝ գյուղեր գնալով եւ մարդկանց սիրաշահելով Փաշինյանը ոչնչի չի հասնի, որովհետեւ մարդիկ արդեն հասկանում են, որ կատարվողը թատրոն է. «Նրանք այլեւս չեն հավատում Նիկոլ Փաշինյանին: Ժամանակին իշխանությունը կորոնավիրուսը պատերազմ էր անվանում, իսկ այսօր վարչապետն արձակուրդ է գնում եւ «սմայլիկներով» լուսանկարներ հրապարակում: Կարծում եմ՝ հանրությունն այլեւս պետք է ոտքի կանգնի: Կարող եք որպես կոչ ընկալել: Համոզված եմ, որ այսպես երկար շարունակել չի կարելի: Բոլոր կառույցներն այսօր քանդվում են: Եթե Փաշինյանին թվում է, թե քանդելով կարող է առաջ գնալ, սխալվում է: Ինչ-որ պահից հանրությունը ոտքի է կանգնելու: Այսպես այլեւս չի կարելի»: Մարգարիտ Եսայանի բնորոշմամբ. «Երկու տարի առաջ, երբ Փաշինյանին սորոսականների, ժողովրդի, ԼԳԲՏ-ների, աղանդների կողմից տրվեց վարչապետի պաշտոնը եւ տեղի ունեցավ իշխանազավթում, այն ժամանակ նա չէր խոստացել, որ բալիկներին քաղցրավենիք է բաժանելու: Նա եկել էր ինչ-որ բան փոխելու եւ հոխորտում էր, թե հեղափոխություն է անելու, իսկ իրականում դա խեղափոխություն էր: Նա խեղաթյուրում է իրականությունն ու 30 տարվա ժառանգությունը: Նրան թվում է, թե գլոբուսն իր շուրջն է պտտվում, բայց, բարեբախտաբար, հանրության մի մասի աչքերն արդեն բացված են: Զարմանում եմ, որ հանրության որոշ շերտեր դեռ հանդուրժում են այս խեղկատակությունն ու թատրոնը: Հուսամ՝ մեզ բարի աշուն է սպասվում, եւ գոնե աշնանը մարդիկ ավելի սթափ կլինեն»:

Տիկին Եսայանը համոզված է՝ երկու տարի է, ինչ վատ ավանդույթներ են ձեւավորվում, հասարակությանը մերոնց-ձերոնց, քայլածների-չքայլածների բաժանելու վատ միտումը, ցավոք, շարունակվում է. «Սա միտումնավոր է արվում: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն այսօր էլ գործում է, եւ հանրությանը մասերի են բաժանում՝ հեշտ կառավարելու համար, բայց ով աչք ունի՝ տեսավ: Ինչ էլ անի այս իշխանությունը, որքան էլ շողոքորթի հանրությանը եւ փորձի պուպուշ երեւալ, գյուղեր գնալ եւ տատիկներին քաղցրավենիք բաժանել, երեխաներին քաղցր բաներ տալ… նման երեսպաշտությունն այլեւս չի աշխատում»: Մարգարիտ Եսայանը նաեւ հիշեցրեց, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասուլիսների շարք է սկսել, եւ առաջիկայում շատ ցավոտ հարցերի պատասխաններ կտրվեն:

Լուիզա Սուքիասյան
aravot.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ