26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հազարավոր վարակումներից կարող էինք խուսափել, եթե Հայաստանում ժամանակին արվեին թեստերն անհրաժեշտ քանակով. Կարեն Վրթանեսյան

Փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկվա դրությամբ Հայաստանում գրանցված էր նոր կորոնավիրուսով 40 794 վարակված, որոնցից 1040-ը մահացել են։
Վրաստանում՝ 1319 վարակակիր, որոնցից 17-ն է մահացել։ Իսկ հիմա ուշադրություն… Հայաստանում այս ամբողջ ընթացքում արել են մոտ 180 հազար թեստ։

Իսկ Վրաստանում՝ 283 հազար PCR թեստ և 180 հազար ռապիդ թեստ։ Ընդ որում, այդ 283 հազար թեստից 54 հազարով ստուգել են երկիր մտնող բեռնատարների վարորդներին։ Որոնցից 788-ի մոտ վիրուսը հաստատվել է։

Ուղղակի մտածեք, որ հազարավոր վարակումներից կարող էինք խուսափել, եթե Հայաստանում ժամանակին արվեին թեստերն անհրաժեշտ քանակով։

Մի շատ կարևոր բան էլ 2 օր առաջ Factor.am-ն է պարզել։

Հունիսին «չճշտված հարուցիչով» թոքաբորբի դեպքերը 6,5 անգամ աճել են նախորդ տարվա հունիսի համեմատ։ Այս հունիսին այդպիսի թոքաբորբերի 3895 դեպք է գրանցվել, այսինքն անցյալ տարվա նույն ամսվա համեմատ + մոտ 3000 դեպք։

Իսկ սա՝ այն մասին, թե ինչպես է լինում, որ այդ մարդկանց չեն թեստավորել.

«Արսեն Թորոսյանն իր ասուլիսներից մեկում հայտնել էր, որ հնարավոր է լինեն այնպիսի դեպքեր, որ բժիշկներն ասեն՝ իմաստ չունի թեստավորել, քանի որ մարդն ակնհայտորեն վարակված է կորոնավիրուսով»:

Ըստ էության, Թորոսյանը նկարագրել է վարակվածների իրական թիվը կոծկելու մեխանիզմը. ասում է՝ «իմաստ չունի թեստավորել, քանի որ առանց թեստի էլ պարզ է, որ կորոնավիրուս է», բայց և միաժամանակ այդ մարդկանց կովիդով հիվանդների վիճակագրությունում չեն ներառում»։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ