25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հիվանդը դու՛ք եք. Ռուբեն Հակոբյանը՝ իշխանությանը

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում.

Այսօր էլ ձեզ եմ ասում՝ հիվանդը դու՛ք եք…

Հատուկ քայլարածներին ու ժամկետանց քծնողներին, ովքեր ինձ «մեղադրում» են, թե՝ նախկին իշխանությունների ժամանակ ինչու էիր լռում։ Նույն ելույթս, առանց որևէ բառ փոխելու, ուղղում եմ այսօրվա իշխանությանը, առանձնահատուկ՝ Նիկոլ Փաշինյան թևերի տակ ձմերուկ դնողներին։
Հիշեք, ի՞նչ խոստումներով եկաք իշխանության և ի՞նչ է փոխվել այսօր… Ավելացել է կեղծիքն ու սուտը, հասարակության ներսում՝ թույն ու ատելությունը, պետական կառույցները, չնչին բացառությամբ, ողողված են չտեսներով, դասալիքներով ու դելետանտներով, ակնհայտ է միջազգային հարաբերություններում պետության բացահայտ մեկուսացումը, աչք է ծակում վարչապետի ընտանեկան կապալի կոռուպցիոն ու ցինիկ պահվածքը, Արցախի հարցում՝ թիվ մեկ դեմքի ընդգծված անտեղյակությունը, սուտ խոստումներով հասարակության պողոսացումը, ամենօրյա ռեժիմով ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի անխնա ոչնչացումը, տնտեսության անմխիթար վիճակն ու տնական օղիով համավարակին սպառնալու արդյունքում հարյուրավոր զոհերի առկայությունը, որոնց գերակշիռ մեծամասնությունը հենց Ն. Փաշինյանի խղճին է…
Շարունակե՞մ…
Ընդդեմ նախկին համակարգի հասարակության ընդվզումը Նիկոլ Փաշինյանը, գողանալով էյֆորիայի մեջ գտնվող հասարակության էմոցիան, խորամանկելով, կարողացավ այն վերախմբագրել հանուն իր վարչապետ դառնալու պահանջի (հիշու՞մ եք՝ կամ ես կդառնամ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա), իսկ այժմ, դատելով ուժային կառուլցների ագրեսիվ պահվածքից և իր՝ պետությունը ես եմ՝ լյուդվիկոսովյան հայտնի սկզբունքից, օրակարգ է բերել՝ կամ ես կմնամ իշխանության, կամ Հայաստանը իշխանություն չի ունենա…
Այստե՛ղ են ասել…

Հ.Գ. Ելույթում անդրադառնում եմ Եռյակի գործունեությունը կասեցնելուց հետո 15-ի փետրվարի 24-ին ԱԺ-ում քննարկվող ներքաղաքական ճգնաժամին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ