26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Դա համազգեստ հագած բանդայի գործողություն է»․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Սամսոնյանին ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխելու մասին

Քաղաքացիական հասարակություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանը իր և ոստիկանի միջև միջադեպից հետո Ազգային ժողովի հարակից տարածքից տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնեց, որ Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերին հետևելիս նկատել է, որ միջադեպ է եղել:

«Նարեկ Սամսոնյանի պնդմամբ` ոստիկանության ինչ-որ լեյտենանտ ակտավորելուց հետո մեքենայի մեջ  դիմակ չկրելու համար ընտանիքի անդամի հետ Նարեկ Սամսոնյանի մեքենայի դիմացն է փակել, և Նարեկ Սամսոնյանը հարց էր ուղղում, թե ինչ իրավունքով է ոստիկանը այդպես վարվել և, ըստ էության, մեղադրում էր ոստիկանության ծառայողին անօրինականության մեջ:

 

Դրանից հետո եկավ ոստիկանության մայորը, հավանաբար վերադասը, խոսեցին  և առաջարկեցին գնալ և դիտել տեսանյութը: Դրանից անմիջապես հետո «039» բորտով «կարմիր բերետավորները», ոստիկանության ծառայողները եկան և թևերը մտնելով՝ Նարեկ Սամսոնյանի մտցրեցին իրենց մեքենա: Ես հարցրեցի` արդյո՞ք քաղաքացին ձերբակալված է, եթե այո, ապա ի՞նչ հիմքով: Ինձ պարզաբանեցին, որ հրավիրվում է Ոստիկանություն»,- պատմել է Ռուբեն Մելիքյանը:

Մելիքյանը տարակուսանք հայտնեց՝ նկատելով, որ սովորաբար ոստիկանություն հրավիրելու ժամանակ ոստիկանները երկու կողմից քաղաքացու թևերը չեն մտնում, ու տեղեկացրեց, որ Նարեկ Սամսոնյանին տարել են անհայտ ուղղությամբ:

«Եթե հայտարարում են, որ մարդը ձերբակալված է, բերման ենթարկված է, դա եղավ ոստիկանական գործողություն: Բայց եթե անձին առանց իրավական հիմք ներկայացնելու՝ ուղղակի ոստիկաններով տանում են, շատ կներեք, դա համազգեստ հագած բանդայի գործողություն է, սա դժվար է դիտել իրավական համակարգի շրջանակում: Դեռևս այստեղ կանգնած ոստիկանները չպարզաբանեցին, թե որտեղ են տանում Նարեկ Սամսոնյանին»,- ասել էր Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ փորձելու է հասկանալ, թե որտեղ են տեղափոխել Նարեկ Սամնսոնյանին:

Քիչ առաջ Մելիքյանը հայտնեց, որ Սամսոնյանն այս պահին գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ