18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանին անուն կպցնելով տակից հանգիստ անում եք ձեր կեղտոտ գործերը. Տիգրան Աթանեսյան

Սա Երևանի Լենինգրադյան 23/7 հասցեն է, որտեղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տրվել է օրենքով չնախատեսված, մեղմ ասած ապօրինի շինարարության թույլտվություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Սա Երևանի Լենինգրադյան 23/7 հասցեն է, որտեղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տրվել է օրենքով չնախատեսված, մեղմ ասած ապօրինի շինարարության թույլտվություն: Շինթույլտվությունը այս պահին կասեցված է դատարանի որոշմամբ, սակայն լայն թափով կատարվում են հողային աշխատանքներ, որոնք քաղաքապետարանը անվանում է՝ աղբահանություն: Երեսպաշտությունը պարզապես անսահմանափակ է, որևէ իրավապահ մարմին որևէ կերպ չի արձագանքում: Նոր Հայաստան… ում եք ձեռ առնում? Տարոն Մարգարյանին անուն կպցնելով, սև-սպիտակ բաժանելով տակից հանգիստ անում եք ձեր կեղտոտ գործերը: Եթե այն ինչ պատկերված է նկարներում և տեսանյութում աղբահանություն է, ապա Հայկ Մարությանն էլ Ռոբերտ դե Նիրոնա»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ