28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2020
KFC

Աո՜ւ, Նիկո՜լ, որտե՞ղ ես, ի՞նչ եղավ $400.000–ը․ 7or.am

4a76ef17016ce9666bbb186fbbf22b5a_M

7or.am-ը գրում է․

«Ամուլսարում անիշխանություն է։

Ինչ–որ մարդիկ ինչ–որ մարդկանց դեմ են պայքարում, ոստիկանները ինչ–որ մարդկանց են քաշքշում, ինչ–որ մարդիկ հանդես են գալիս որպես Ջերմուկ համայնքի բնակիչ, բայց Երևանից են։ Ջերմուկի քաղաքապետը անհասկանալի նախադասություններ է արտասանում՝ փորձելով հա՛մ ամբոխին դուր գալ, հա՛մ անհեթեթ բաներ չասել։

Մի քանի ժամ փակվում է Ջերմուկի ճանապարհը։ Ոստիկանություն չկա։ Շունը տիրոջը չի ճանաչում, ավելի ճիշտ՝ ամեն մի շուն իր տերն ունի ու մյուսի տիրոջը չի ճանաչում։ Իսկական սոդոմգոմորային կրքեր։

Դատելով ամենից՝ Ամուլսարն անկախացել է Հայաստանից, քանզի այնտեղ չեն գործում ՀՀ օրենքները, արտակարգ դրության ռեժիմը և ընդհանրապես ոչինչ չի գործում այնտեղ։ Պատճառն այն է, որ ոչ թե սարն է ամուլ, այլ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Նիկոլ Փաշինյանը երկու տարուց ավելի չի կարողանում պատասխանել շատ պարզ հարցի՝ այո՞, թե՞ ոչ։ Հանքը շահագործվելո՞ւ է, թե՞ ոչ։

Սկզբում նա ասաց, որ այդ հարցի պատասխանը կտա փորձաքննությունը և պետական բյուջեից, այսինքն՝ հարկատուներիս հաշվին 400 հազար դոլար ծախսեց։ Փորձաքննությունից հետո հայտարարեց, որ ամեն ինչ օկ է, Ամուլսարը հանք կդառնա, քանզի Սևանին վնաս չէ, ջրերին վնաս չէ, կոչ արեց բացել հանք տանող ճանապարհը, բայց նրա կոչին բանի տեղ դնող չեղավ ու ամեն ինչ մնաց այնպես, ինչպես կար։

Հիմա այնտեղ «բուդկի» կռիվ է գնում։ «Սարիստներն» ուզում են իրենց բուդկան դնել ճամփեզրին, «հանքիստներն» իրենց բուդկան արդեն դրել են։ Պետությունն այստեղ բացակայում է։

Առիթ–անառիթ «լայվ» մտնող ու ամեն ինչից խոսող Նիկոլը լուռ է։ Նա չի խոսում սարի թեմայով։ Նրա լռությունը արժեզրկում է պետությունը, քանզի չի կարող իշխանությունը բարդակի աղբյուր լինել այնպես, ինչպես նիկոլական իշխանությունն է դարձել բարդակի աղբյուր։

Սարը հանք կդառնա, թե ոչ, արդեն երկրորդական հարց է։ Գլխավոր խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է պետության գաղափարը։ Ամբոխի իշխանությունից այլ բան չէր էլ սպասվում»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ