30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Իսկապես, ՀՔԾ-ն թերացել է. Ավետիք Իշխանյան

D084B7DA-2C8A-4C79-A933-DE878F7BA604

Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐՆ ԱՐԴԵՆ ԵԿԵԼ Է

Ըստ ՀՔԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ ս․թ․ ապրիլի 29-ին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և Ադեկվատ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև եղած միջադեպի ժամանակ Ալեն Սիմոնյանը եղել է հուզական վիճակում և, հետևաբար նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։ Այս որոշման հետ կապված շատ շահարկումներ եղան․ էլ ընտրովի արդարադատություն, էլ անպատժալիություն, նույնիսկ ոմանք հիշեցին «նախորդ հանցավոր ռեժիմի» գործելաոճը։

Ստիպված մի քանի անգամ ուշադիր դիտեցի միջադեպի տեսագրությունը։ Իսկապես, ՀՔԾ-ն թերացել է։ Տեսնյութը դիտելիս պարզ երևում է, թե ինչպես Ալեն Սիմոնյանը իրեն ուղեկցողների հետ խաղաղ զբոսնում էր․․․և հանկարծ Արթուր Դանիելյանը հարձակվում է նրա վրա, թռչում և քթով հարվածում վերջինիս ճակատին։ Եվ այսպես մի քանի անգամ։ Ալեն Սիմոնյանի և նրա ուղեկիցների հաշտության հորդորները Արթուր Դանիելյանին և նրա ընկերներին ապարդյուն էին, ովքեր էլ վայրենաբար շարունակում էին հարձակումները խաղաղասեր, հանդուրժող պետական պաշտոնյայի նկատմամբ։ Ի վերջո, Ալեն Սիմոնյանը ստիպված կատարեց իր քաղաքացիական պարտքը և դիմեց հայրենի ոստիկանությանը։ Իսկապես հիանալ կարելի է ոստիկանության օպերատիվ, քաղաքակիրթ աշխատանքով։ Ոստիկանությունը, ի տարբերություն նախորդ՝ հանցավոր ռեժիմի շրջանին, ցուցաբերեց միանգամայն կիրթ, օրենքով նախատեսված մեթոդներ և առանց ուժ գործադրելու, հանցագործներին վնասազերծեց։

Վերջապես մենք ապրում ենք նոր, իրավական, ժողովրդավարական երկրում, ուր գործում են միայն իրավունքն ու օրենքը՝ առանց խտրականության, անկախ տվյալ անձի զբաղեցրած դիրքից և պաշտոնից։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ