07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Մաշտոցի պուրակի կառուցապատման վերաբերյալ Հայկ Մարությանի պատճառաբանություններն ու բացատրություններն ամբողջովին անընդունելի են. ՀՅԴ գործիչ

Մաշտոցի պուրակի կառուցապատման վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ներկայացրած պատճառաբանություններն ու բացատրություններն ամբողջովին անընդունելի են, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոճեքյանը:

«Եթե պետք էր այդ տարածքը վարձակալության հիմունքով վերցրած անձի հետ համաձայնության հանգել, կարելի էր այնպիսի համաձայնության գալ, որ քաղաքապետարանը տար այդ մարդու վնասների հատուցումը, որ նա այդտեղից դուրս գար,ոչ թե քաղաքապետարանն ասեր՝ տարածքներդ ենք կրճատում:

Իսկ ծառերը, որ հատվեցին Մաշտոցի պուրակում, մարտ ամսվանից դրանց արմատները բաց էին: Մենք լուսանկարներ ունեինք: Երբ մարտ ամսից արմատները բաց են մնում՝ առանց խնամքի, բնական է, որ մի օր պետք է ասեն՝ դրանք այլևս հնարավոր չէր փրկել, դրա համար էլ կտրել ենք», – նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ