28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2020
KFC

«Կազմակերպեք, պլանավորեք ներգաղթը, ձեռք մեկնեք Բեյրութին». Մարգարիտ Եսայան

90E02B96-C062-4E00-B6C6-181ADCBC0ECA

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կազմակերպեք, պլանավորեք ներգաղթը, ձեռք մեկնեք Բեյրութին

Աու՜՜՜, Հայաստանի Հանրապետությունը չունի՞ կառավարություն, չունի՞ Ազգային Ժողով, չունի՞ նախագահ, չունի՞ Սփյուռքի հարցերով հանձնակատար․․
Էս ի՞նչ եք սսկվել, Լիբանանում մեր ամենամեծ, ամենանվիրված, ամենասրտով համայքներից մեկն է, հայկական Սփյուռքի ամենանվիրյալ մասը, ի՞նչ եք անում որպես պետություն մեր հայրենակիցների համար, տուժած Բեյրութի համար․․.

Շուտով Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կթռչի Բեյրութ, արդեն հումանիտար ինքնաթիռներ են ուղարկվել, ԵՄ-ն արդեն բազմաթիվ մասնագետներ, փրկարարներ է ուղարկել, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ կազմակերպվում է համաեվրոպական աջակցություն տուժած Լիբանանին, Արցախի Հանրապետությունը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել բեյրութահայ մեր հայրենակիցներին, իսկ ՀՀ կառավարությունը ի՞նչ է անում, մի կիսատ խոսել է Լիբանանի վարչապետի հետ ու՝ վե՞րջ, էսքան բա՞ն։

Այ, անհասիկներ, առաջինը մենք ենք պարտավոր հասնել մեր համարյա հարեւան պետությանը, մեր հայրենակիցներին, իսկ մենք ի՞նչ ենք անում․․․

Բա կազմակերպեք, պլանավորեք ներգաղթը․․բա գործ արեք․․․չեք կարո՞ղ, թե՝ չեք ուզում, գուցե «հոգեկան խիստ հուզմունքի» վիճակո՞ւմ եք․․․»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ