02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Լիբանանի համար այս դժվարին օրերին, Հայաստանը պետք է անմիջական օգնության ձեռք մեկնի այս բարեկամական երկրին․ Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սարսափելի պայթյունը հսկայական ավերածություների, մեծաթիվ մարդկային զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ է դարձել։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բարեկամական Լիբանանի ժողովրդին՝ այս ահավոր աղետի կապակցությամբ, համբերություն ու տոկունություն ցանկանում այս դժբախտության պահին։

Ի հավելումն, կարծում եմ, որ Լիբանանի համար այս դժվարին օրերին, Հայաստանը պետք է անմիջական օգնության ձեռք մեկնի այս բարեկամական երկրին, որը հարյուր տարի առաջ պատսպարել և հանգրվան է տվել մեր բազմահազար հայրենակիցներին։ Պետք է նաև դյուրացնել օդային հաղորդակցությունը, որպեսզի մեր հայրենակիցները ըստ անհրաժեշտության կարողանան տեղաշարժվել երկու ուղղությամբ էլ, օգնել իրենց տուժած ընտանիքներին, կամ Հայաստան տեղափոխել կարիքավորներին։ Համոզված եմ նաև, որ մեզնից յուրաքանչյուրը իր հերթին, կարող է ձև գտնել՝ օգնելու մեր տուժած հայրենակիցներին, և նեցուկ լինելու նրանց այս դժվարին պահին։ Աստված պահապան բոլորին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ