18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արթուր Մեսչյանը երկու տարով էր եկել․ նա հեռանում է պաշտոնից

Արթուր Մեսչյանն ասել էր, որ երկու տարի ժամկետով է գալիս, և երկու տարին մոտենում է ավարտին, ինքը մնում է իր խոստման շրջանակներում:

Այսօր կայացած մամուլի ասուլիսն այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի` իր դիմումի համաձայն պաշտոնը թողնելու լուրերի վերաբերյալ հնչեցված հարցին:

Հայկ Մարությանը հիշեցրեց, որ Արթուր Մեսչյանն անձամբ այդ մասին հայտարարել է պաշտոնավարման սկզբի իր ասուլիսիներից մեկի ժամանակ:  «Ի սկզբանե ասել էր, որ մոտ երկու տարի միասին աշխատենք, այնուհետև անդրադառնա իր գործերին»,- նշեց Հայկ Մարությանը:

Քաղաքապետը շեշտեց, որ Մեսչյանն այսօր պաշտոնավարում է, երբ կգա ժամանակը, նրա հեռացման մասին կհայտարարվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ