26 Սեպտեմբերի, Saturday, 2020
KFC

Պետք է ժողովրդին «ֆռռացնի», սուտ ասի, հեգնի և անցկացնի հերթական այլասերումը՝ կապված Երևան քաղաքի հետ». Գուրգեն Եղիազարյան

193118D8-E6B7-44B4-9D49-4415C4F835B8

Բնապահպաններն ու հասարակական ակտիվիստները կրկին ահազանգում են Մաշտոցի պուրակում տեղի ունեցող բարեկարգման աշխատանքների ընթացքում ծառահատումների վերաբերյալ: Այսօր քաղաքապետը ստիպված էր նաև ասուլիսում անդրադառնալ թեմայով քննարկումների ծիրում հայտնված հարցին:

Քաղաքական ու  հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց 2012 թ.  Մաշտոցի պուրակի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները և զարմանքով արձանագրեց, որ հեղափոխությունից հետո կարելի դարձավ այն, ինչ մինչև հեղափոխությունը չէր կարելի.

«Սերժը, որ գնաց-ասեց՝ Տարոն ջան, սիրուն չի, և այլն, Տարոնն էլ անմիջապես հասկացավ,  որ բուտիկները-մուտիկները, այդ այլանդակությունները պետք է հեռու մնան Մաշտոցի պուրակից:

Եղավ ոչ բարով այս հեղափոխություն կոչվածը. Այդ մասսայի ազնվագույն մի հատվածին ես չտեսա այս քայլերթի մեջ, բայց դրանք մի մասն ազնվագույն տղաներ, աղջիկներ էին, որոնք ասեցին՝ ոչ այլասերմանն իրենց քաղաքի կենտրոնում…

Ուրեմն էդ հեղափոխականներով պարզվեց, որ շատ հանգիստ կլափեն այդ Մաշտոցի պուրակը և ոչ մեկը չի կանգնի ասի՝ էս ի՞նչ ես անում:  Իսկ էն «ջան ազիզ բալեն», որ մենակ ինքն է առանձնահատուկ դիմակներ կրում, քաղաքապետ կոչվածը, «սրանից» սովորել է՝ աչքերը կլորացնում է, հարյուր տոկոսով պետք է ամբողջ ժողովրդին ֆռռացնի, սուտ ասի, հեգնի և անցկացնի հերթական այլասերումը՝ կապված Երևան քաղաքի հետ: Նայում ես՝ «Ֆիրդուսի» հարցը լուծված չի…»:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե քաղաքապետը մետրոյի նոր կայարաններ է խոստացել, Գ. Եղիազարյանն արձագանքեց՝  «Իշի զատկին», ապա հիշեցրեց քաղաքապետ Մարությանի նախընտրական խոստումները. «Ասում էր՝ մեկ տարում լիֆտերի հարցը լուծում էր, այսօր բարձրահարկի բնակիչներն ահով, դողով, սարսափով  չեն նստում վերելակ, որովհետև չեն իմանում՝ տուն կհասնե՞ն, թե՞ չեն հասնի: Այդ ամեն ինչը մոռացվեց.  այս երկու տարի կես ծպտուն չկա՝ ինչ պետք է լինի:  Աղբը արդեն խոլերա էր գցում Երևան քաղաքի մեջ. եթե խնդիրը ձեռքի հետ 2 միլիոն դոլարն օգտագործելն էր…  սիրուն գծագրվեց այդ ամեն ինչը, պարզվեց՝ այդ ֆիրմային պետք է հանեինք, հես ա տուգանքներ կտանք, լրջագույն միլիոնավոր դոլարներ պետք է տուգանվեն, և արդյունքում հա, այսօր խոլերան չի սպառնում քաղաքին.  այդ միլիոնավոր դոլարներն ում էլ տային, ոչ միայն աղբարկղերը կմաքրեին…»։ 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ