20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ճգնաժամից երկիրը կարող է դուրս բերել Սերժ Սարգսյանը. Վահան Բաբայան

«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ճգնաժամից երկիրը կարող է դուրս բերել Սերժ Սարգսյանը

Կարծում եմ ժամանակն է,որ Սերժ Սարգսյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն,խախտելով գրեթե 2 տարի ձգվող լռությունը խոսի և անցյալից և ապագայից:
Հայաստանում չկա մի քաղաքական գործիչ,ում այդքան շատ հարցեր ունեն տալու և չկա մի քաղաքական գործիչ ում խոսքին այդքան շատ մարդ է սպասում:

Էյֆորիան վաղուց արդեն չկա,մարդիկ կարիք ունեն սառը և պրագմատիկ դատողությունների,պոպուլիզմի համար երկու տարին լրիվ բավարար էր,որ այն վերջնական սպառվեր:

Այս աղետալի վիճակում,որում հայտնվել է Հայաստանը մեղավոր են իշխանություն զավթողները,ովքեր սուտ խոստումներ տալով գրավեցին իշխանությունը իրենց աթոռների և փողի համար`քանդելով պետական համակարգը,հոգևոր և ազգային արժեքները,ջնջելով մեր պատմությունը:
Երրորդ Նախագահի գնահատականները շատ կարևոր են և ակտուալ,քանի որ իշխանությունների կողմից հրահրվող և կազմակերպվող մի ամբողջ ստի և կեղծիքի արշավ իր ֆեյքերով և լակեյներով երկու տարում չկարողացավ որևէ արդյունք տալ:

Նրանք մնացին իրենց ստերի հետ միայնակ իսկ ժողովուրդը սկսեց բացել աչքերը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ