28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2020
KFC

Քծնանք, անվստահություն, ներքին վախեր․ իշխանության որակները․ Մարինե Սուքիասյան

7FCF0613-CF95-4B8F-B9D6-20EF5AF5EA2F

Կազմաքանդվող բոլոր իշխանությունները բարքերի առումով ունեն նկատելի ընդհանրություններ. որ երկրի, որ հասարակության մասին էլ խոսք գնա։

Մի քանի բնութագրիչներ կան՝ տոտալ անվստահությունը, անամոթ քծնանքը, կամակատար, բայց ոչ կարող անձանց կարևոր պաշտոնների նշանակելը և այլն։ Սրանք բոլորը վկայում են իշխանության համակարգային խնդիրների և կազմաքանդվելու մեծ ռիսկերի մասին։

Այդ մթնոլորտում բարձրաստիճան պաշտոնյաները տապալելով իրենց ֆունկցիաները, տապալելով իրենց ոլորտները, որևէ արդյունք չտալով, իրենց պաշտոնավարելու երաշխիքները տեսնում են շեֆին հրապարակային քծնելու մեջ։ Օրինակ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը, իր արևմտյան կրթությամբ հանդերձ, ամենադասական արևելյան քծնանքով հայտարարում էր, որ «Հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարել և համակարգել է վարչապետ Փաշինյանը»։

Սա մի ձևակերպում է, որից անգամ Փաշինյան Արփիի ծիծաղը կգա։ Ախր մարտական գործողությունների թեժ պահին վարչապետ Փաշինյանը ողջ աշխարհի առաջ դեռ ճշտում էր ադրբեջանական Ուազի ճակատագիրը և, եթե Դավիթ Տոնոյանը չոր չփակեր խոսակցությունը, Նիկոլը մոտ էր Ուազի տեխաստմոտրի և ԱՊՊԱ-ի հարցերին անցնելուն։ Բայց Արմեն Գրիգորյանը լուծում է հասարակ անձնական հարց՝ դուր գալ շեֆին։ Սա առաջիկայում լինելու է վարակիչ՝ սպասեք մյուս բարձրաստիճան պաշտոնյաների քծնանքի մաստեր-կլասին։ Իսկ երբ սա սկսում է դուր գալ շեֆին, ուրեմն իշխանության կազմաքանդումը շատ մոտ է։

Իշխանության թուլության հաջորդ հատկանիշը՝ կարևորագույն պաշտոնների մեկ հատկանիշով նշանակելն է. նրանք պետք է լինեն բացառիկ կամակատար, լինեն վարչապետի ստվերը։ ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է միայն ու միայն այդ պատճառով՝ որ կատարի Փաշինյանի բոլոր հրահանգները և վտանգ չլինի անձնապես իր համար։ Սա հայտնի մոտեցում է. օրինակ Սահակաշվիլին ուներ Ամիրան Մեսխելի, որին համարում էր իր ամենավստահելի մարդկանցից մեկը, որի միջոցով էին արվում ամենաստոր բաները և, որը վերջում, ամենակարևոր պահին, ծախեց Սահակաշվիլիին՝ փոխարենը փրկելով իր գլուխը։

Նույն տրամաբանությամբ Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը՝ անել միայն այն, ինչ կասի Փաշինյանը։ Ինքնուրույն չմտածել, չխոսել, չշնչել…. Ի դեպ, նա բավական ազնիվ գտնվեց, նշանակվելուց հետո անմիջապես ասելով, որ նախարարը չի կարող ունենալ վարչապետից և կառավարությունից տարբերվող կարծիք։ Թեև սահմանադրությունը լրիվ այլ բան է պարտադրում։

Երբ իշխանության մեջ սկսում են տիրել այս բարքերը, կառավարման էֆեկտիվությունը կտրուկ ընկնում է։ Հայաստանը հիմա այդ փուլում է։ Միակ հարցը՝ որքան ժամանակ կտևի։

 

Մարինե Սուքիասյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ