29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սպառված պետականության վերջին կայարանը․ Գևորգ Պետրոսյան

29AFF3CA-5655-4BA4-96CC-C134CFBDF648

Պետականությունը սպառվում է այնտեղ եւ այն ժամանակ, որտեղ և երբ իր առջեւ դրված սոցիալական խնդիրները լուծելու՝ կառավարության վերջին հանգրվանը քաղաքացու գրպանն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նա գրել է.

«Սպառված պետականության վերջին կայարանը…

Սպառված պետականության ապացույցը ոչ հակառակորդի կրակոցներն են, ոչ էլ արտաքին աշխարհից եկող սպառնալիքներն ու մեղադրանքները…

Դրանք ուղեկցում են բոլոր երկրներին…

Պետականությունը սպառվում է այնտեղ եւ այն ժամանակ, որտեղ եւ երբ իր առջեւ դրված սոցիալական խնդիրները լուծելու՝ կառավարության վերջին հանգրվանը քաղաքացու գրպանն է:

Երբ հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում, սա է պետականության կործանումը: Ուրիշ ապացույցներ պետք չեն:

Արա՜, մարդիկ էս սուղ պայմաններում գեթ մեկ օր իրենց ընտանիքի հետ ցանկանում են մի քիչ կտրվել ձեր ստեղծած դժոխքից, ոստիկաններին հանձնարարում եք էդ մարդկանց տուգանել…

Հանկարծ ամոթից չխոսաք, Աստված չի ների…»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ