20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղաքական լիբերալներն ու իրենց գլոբալիստ հռչակած կոսմոպոլիտները պետք է «նորից դպրոց գնան» և սովորեն կամ վերասովորեն պատմություն. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեր ժամանակներում առաջնային քաղաքական ուղղվածությունն ազգայնականությունն է: Քաղաքական լիբերալներն ու իրենց գլոբալիստ հռչակած կոսմոպոլիտները պետք է “նորից դպրոց գնան” և սովորեն կամ վերասովորեն պատմություն, աշխարհագրություն, մշակույթ, հատկապես կրոնական և ազգային համոզմունքն ու ինքնությունը որոշելու կարողությունը` եթե ցանկանում են ապագայի քաղաքականության մեջ տեղ ու դեր ունենալ:

Լիբերալիզմն ավարտվում է և նորից ազգային պետությունների դարաշրջանն է սկսվում: Նրանք, ովքեր քանդում կամ վնասում են ազգային արժեքները, պետության ազգային հենասյուները` նրանք ուղակի և անուղակի կերպով, տարածաշրջանում թուլացնում են հայությանն ու հայոց պետականությունը:

Ազգն է բոլոր հասարակական-քաղաքական ուժերի աղբյուրը: Սեփական ազգի նկատմամբ հավատարմությունն է, որ պետք է գերակա լինի ազգի յուրաքանչյուր անդամի մեջ: Ազգային-պահպանողականությունը գաղափարական շարժում է, որի նպատակը ազգի ինքնիշխանության, միասնականության և ինքնության պահպանումն է:

Հայոց ազգային զարթոնքը միշտ ծնվել է ռազմի դաշտում հաղթանակներ կերտած հերոսներով, ինչպես նաև հաղթանակի և ազատության գաղափարները կերտող ու ազգի հավաքական ներուժի նկատմամբ հավատ ներշնչող մեծերով: Խորենացին, Նարեկացին, Շնորհալին, Աբովյանը, Րաֆֆին, Թումանյանը, Ադոնցը, Նժդեհը և շատ ուրիշ երևելիներ շարունակ բարձրացրել են ազգային մոռացված արժեքները, ինքնաճանաչ դարձրել հայ ժողովրդին, ոգեշնչել նրան և ուղենշել ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու ճանապարհներն ու զարգացման ուղիները:

Երբեք չպետք է թույլ տալ, որ օտարածին պսևդոարժեքների (ԼԳԲՏ-ներ, աղանդներ, ինքնանպատակ պացիֆիստներ և այլն) ու կեղծ ազատությունների անվան տակ, ծանր ու մռայլ վարագույր իջնի հայոց հոգևոր կյանքի վրա:

Հայկական պետականությունը պետք է ունենա ազգային նկարագիր` իր զարգացման բոլոր փուլերում և արտաքին դրսևորումներում: Իսկ հայոց հոգևոր-մշակութային արժեքների հանրահռչակումը երբեք չպետք է ստորադասվի համամարդկային արժեքներին:

Նկարում`
Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում,
2012թ.

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ