20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բաքվի հռետորաբանությունն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելու ինչ-որ մի գործընթացի. Մնացականյան

Այն, ինչ մենք լսում ենք Բաքվից, շատ տպավորիչ չէ, որովհետեւ կարծում եմ, որ հուլիսի 12-ից հետո առավել քան հստակ ի ցույց դրվեց, որ սպառնալիքի լեզուն, սպառնալիքի մեթոդը թե՛ հռետորաբանության մեջ, թե՛ գործողությունների մեջ Հայաստանի եւ Արցախի վրա չեն ազդում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Սա մերժված է բոլոր առումներով, եւ նման հռետորաբանությունը պատիվ չի բերում մեր ամբողջ տարածաշրջանին. սա հռետորաբանություն է, որն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելու ինչ-որ մի գործընթացի: Սա անընդունելի է եւ ապակառուցողական:

Սպառնալիքի լեզուն չի ազդում, չի աշխատում. դա առավել քան հստակորեն մերժված է: Սա եղել է մեր դիրքորոշումն անցած երկու տարվա ընթացքում, առավել քան հստակ, շարունակական արտահայտվել է քաղաքական դաշտում, դիվանագիտական դաշտում եւ արտահայտվել է հուլիսի 12-ից սկսած»,-ասել է նա:

Հարցին՝ արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները համահունչ են ստեղծված իրավիճակին, նախարարը պատասխանել է. «Հուլիս 12-ից սկսած՝ անմիջապես ժամեր անց, մենք կապի մեջ էինք համանախագահների հետ, նրանք շատ ակտիվ ներգրավված էին, ցանկացած ժամի, ցանկացած պահի աշխատում էինք միասին, աշխատում էինք մեկ նպատակի համար՝ ապահովելու դեէսկալացիա, վերականգնելու զինադադարը, վերականգնելու այն իրավիճակը, որը մեզ չի տանի էլ ավելի խորացած ճգնաժամի: Երեք անգամ մենք փորձել ենք ձեւավորել այդ զինադադարի վերականգնումը, երրորդ անգամից սկսած դա ավելի արդյունավետ է դարձել: 

Մենք շատ բաց ասել ենք բոլոր երեք համանախագահների դերակատարության վերաբերյալ, նրանք շատ համակարգված են եղել, բայց առավել եւս Ռուսաստանի Դաշնության համանախագահողը: ՌԴ ԱԳ նախարարի, Զինված ուժերի Գենշտաբի համակարգման միջոցով մեզ հաջողվեց ապահովել այն, ինչ մենք այսօր ունենք: Այսօրվա հիմնական նպատակը դեէսկալացիայի ապահովումն է, այն միջավայրի վերականգնումը, որի մասին մենք մշտապես խոսում ենք, որը նպաստում է բնականոն աշխատանքի եւ բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը»:

Դիտարկմանը, որ տպավորություն է, որ համանախագահող երկրներից ակտիվ է միայն Ռուսաստանը, ԱԳ նախարարն ասել է. «Միգուցե ինչ-որ չափով տպավորություն է, բայց ես ասացի արդեն, որ Ռուսաստանը բավական ակտիվ ներգրավված է եղել, բայց շատ էական է ընդգծել, որ Ռուսաստանը չափազանց համակարգված ձեւով աշխատել է Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ: Եվ ես, անձամբ, շատ ակտիվ աշխատել եմ բոլոր երեք համանախագահների հետ այս շրջանում՝ ապահովելու համար այն անմիջական նպատակը, որը մենք ունենք: Դրա արտահայտությունն էր նաեւ համանախագահների հայտարարությունը, որն ի ցույց դրվեց այս իրադարձությունների ընթացքում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ