20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թուրք-ադրբեջանական զորավարժության պայմաններում անհրաժեշտ է զորքերը մարտական պատրաստականության վիճակի բերել. Աբրահամյան

Թուրք-ադրբեջանական մասշտաբային զորավարժության պայմաններում, բացի տարբեր խորություններում դրանց տեղաշարժերի, կուտակումների և մարտավարական պարապունքների դիտարկումները, անհրաժեշտություն է առաջանում զորքերը համապատասխան մարտական պատրաստականության վիճակի բերել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Դրա վտանգավորության աստիճանից կախված, զինված ուժերի գլխավոր շտաբը տարբեր որոշումներ է ընդունում՝ մի մասը գաղտնի ռեժիմով:

Պաշտպանության նախարարության՝ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը, պետք է դիտարկել նաև այդ համատեքստում:

Հատկապես այս փուլում Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դիվանագիտական, քաղաքական, ռազմական, տնտեսական, լոբբիստական, քարոզչական հարթությունում պետք է դիտարկել և վերլուծել խոշորացույցի ներքո:

Հիշեցնեմ, որ վաղ առավոտից, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով, զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ»,- գրել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ