29 Նոյեմբերի, Կիրակի, 2020
KFC

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ, մենք պատրաստ ենք․ Սամվել Կարապետյան

5EFEF4C3-A374-4720-AD8F-078A2BF5F7C1

Պայմանավորված իրադարձությունների զարգացման այսօրինակ ընթացքով, Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահին են դիմել միության բոլոր համայնքային եւ տարածքային միավորումների խորհուրդները եւ իրենց պատրաստակամությունը հայտնել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրել Արցախի Հանրապետության զինված ուժերի շարքերը եւ կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ.

Արցախի ազատամարտիկների միության վարչությունը եւ նրա շուրջ համախմբված երեկվա պատերազմի մասնակիցների ավելի քան տասներեք հազարանոց բանակն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների կապակցությամբ եւ դա որակում ոչ այլ կերպ, քան մայր Հայաստանի դեմ իրականացվող բացահայտ ոտնձգություն:

Ավելին, այդ ամենին զուգահեռ արդեն Բաքվում սկսել են պետական մակարդակով կազմակերպված հանրային հավաքներում կոչեր հնչեցվել Արցախը վերագրավելու մասին, ինչը մեկ անգամ եւս հավաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը դասեր չի քաղել ինչպես Արցախյան առաջին պատերազմում կրած խայտառակ պարտությունից, այնպես էլ 2016-ի ապրիլյան քառօրյայի նախահարձակողական գործողությունների արդյունքում արձանագրված անհաջողություններից:

Պայմանավորված իրադարձությունների զարգացման այսօրինակ ընթացքով, Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահին են դիմել միության բոլոր համայնքային եւ տարածքային միավորումների խորհուրդները եւ իրենց պատրաստակամությունը հայտնել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրել Արցախի Հանրապետության զինված ուժերի շարքերը եւ կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Դիմելով Արցախի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարին՝ Արցախի ազատամարտիկների միության բոլոր անդամների անունից վստահեցնում ենք, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ, մենք պատրաստ ենք հանուն Արցախի եւ մեր համազգային շահերի պաշտպանության, կատարել Ձեր կողմից առաջադրված ցանկացած խնդիր»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ